Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ռասմուսեն. Պուտինի առաջարկը տրոյական ձի է, բայց կարելի է վերամշակել

Ռասմուսեն. Պուտինի առաջարկը տրոյական ձի է, բայց կարելի է վերամշակել
12.10.2017 | 02:43

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ Արևելյան ՈՒկրաինա ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի առաջարկը գուցե տրոյական ձի է, սակայն գաղափարն արժե վերամշակել, քանի որ հակամարտությունը կարգավորելու առաջին նմանօրինակ նախաձեռնությունն է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս ասել էր, թե կարելի է ՈՒկրաինայի արևելքում խաղաղապահներ տեղակայել ՄԱԿ-ի հովանու ներքո: Առաջարկը մերժել են թե Կիևը, թե Արևմուտքը, պնդելով, որ խաղաղապահներ պետք է տեղակայել ոչ միայն Դոնբասի ռուս անջատականների և ուկրաինական ստորաբաժանումների միջև, այլև հակամարտության շրջանի մոտ ռուս-ուկրաինական սահմանին, որը Կիևը չի վերահսկվում: «Եթե իրագործել միայն նախագահ Պուտինի առաջարկը, կնշանակի ընդամենը սառեցնել հակամարտությունը, ինչն անընդունելի է»,- ասել է Ռասմուսենը, որ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ անվտանգության հարցերով խորհրդականն է հիմա:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ